HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«5165» շարժումը քարոզարշավի 5-րդ օրը անցկացրել է Գեղարքունիքի մարզում

«5165» շարժման հաղորդագրության համաձայն՝ շարժման ներկայացուցիչները քարոզարշավի 5-րդ օրը Գեղարքունիքի մարզում են եղել: Նրանք այցելել են Գավառ և Մարտունի քաղաքներ, որոնց ընթացքում քաղաքացիները ծանոթացել են քաղաքական ուժի նախընտրական ծրագրին, զրուցել շարժման հիմնադիրների հետ, սահմանել մարզի համար կենսական նշանակության առաջնահերթությունները։

Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշել է, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել:

«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter