HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը մանրամասներ հայտնեց Սոթք-Խոզնավար հատվածում ռուս սահմանապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անդրադարձավ Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի խնդրին, որտեղ արդեն գրեթե մեկ ամիս ադրբեջանական զորամիավորումները տեղակայվել են և հրաժարվում են դուրս գալ:

«Մենք մտածել ենք հետևյալը` քանի ռեալ շանս կա, որ մենք էդ խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, մինչև վերջին վայրկյանն ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով խնդիրը լուծենք, և սրա համար կան շատ լուրջ նախադրյալներ, ինչու, որովհետև մեր բոլոր միջազգային գործընկերները, ըստ էության, պաշտպանում են մեր դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց իր առաջարկի մասին, ըստ որի՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են ռուս սահմանապահներ, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցությամբ սկսվում են սահմանազատման աշխատանքները:

«Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, նրանց ներկայացուցիչները եկել են և Սոթքից մինչև Խոզնավար հատվածում նայել են տարածքները, այն հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել, և հիմա քննարկումներ են տեղի ունենում՝ նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ»,- մանրամասնեց վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը հայտարարեց` Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը կասկածի տակ դրվել չի կարող, ապա հավելեց` Կառավարությունը պետք է քայրեր ձեռնարկի խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկ ապահովելու` գործի դնելով դիվանագիտական ու տարածաշրջանային հարաբերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter