HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

15 գերի՝ Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց. Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանը, Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց, Հայաստանին է փոխանցել 15 գերու։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հունիսի 12-ին, Աղդամի շրջանում տեղադրված 97 հազար հակահետևակային և հակատանկային ականների դիմաց, հայկական կողմին է փոխանցվել 15 ձերբակալված անձ»,- այդ մասին նշվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է 15 հայ գերու վերադարձի փաստը՝ նրանց լուսանկարը տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում։ Այդ մասին նա հայտարարել էր նաև Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ։ «Ես լավ լուրեր ունեմ։ Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են հայրենիք։ Նրանք հիմա ճանապարհին են։ Երբ կլինեն Հայաստանում, առավել մանրամասն հայտարարություն կանեմ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին՝ պնդելով, որ մնացած անձինք գերի չեն և իրականացրել են ռազմական հանցագործություններ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter