HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի շուրջ 1 մլն 800 հազար ծաղիկն է տնկվելու մայրաքաղաքի կանաչ տարածքներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, որտեղ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենա-մեխանիզմները, մասնավորապես մինի-տրակտորներ, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդներ, թուփ ձևավորող մեքենաներ, ճյուղ մանրեցնող սարքեր և այլն, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատման և կանաչ տարածքների խնամքի աշխատանքները:

2012 թվականի «Կանաչ Երևան» ծրագիրի համար ներկրվել են նաև 150 խոտհնձիչ ու 10 միավոր՝ ծառեր սրսկող մեքենաներ: Դրանք իրենց նշանակությամբ և ֆունկցիոնալությամբ մի քանի անգամ արդյունավետ կդարձնեն «Կանաչ Երևանի» բնապահպանական խնամքը:

«Այս ամենը մեր կողմից հռչակված «Կանաչ Երևան» ծրագրի շրջանակում է իրականացվում և վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց բոլորիս տեսանելի կլինեն այս ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երևանում տնկվող ծաղիկների գրեթե կեսը ստացել ենք մեր ուժերով' ջերմոցում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շրջել է նաև ջերմատան ծառերի տնկարանում և ջերմոցներում. այստեղ 600.000 ծաղկասածիլներ են աճեցվում, որոնք առաջին խմբաքանակն են և առաջիկա 10 օրերին տեղափոխվելու են սիզամարգեր: Ի դեպ, այս տարի շուրջ 1 մլն 800 հազար ծաղիկներ են տնկվելու մայրաքաղաքի կանաչ տարածքներում, այդ թվում զբոսայգիներում, պուրակներում, մայթերի սիզամարգերում: Այդպիսով, ծաղկապատման ծավալը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկարվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

 

Մեկնաբանություններ (4)

Kar
De nan jan, mayraqaxaqic durs bnutian pahpanutiamb zbaxvely da Bulku liazorutiunna isk na tenc prosto dzeri het bzbzuma eli:) ham el caxik kam car tnkel na karoxa urish ban haskana Nan jan:)
nan
inch ka chka mayraqaxaqum tnkeq hankarc rayonnerum ban chtnkeq
Karen
Chisht es Vladik jan, Taron@ ev BN naxarar@, dzer asac Bulkin anhamemateli en. De inch anenq vor HHK-um Vardanic heto mi PROFFESIONAL chgtnvec vor naxarar nshanakein... Asum en et tex@ krkin gnela, ba!!!! ;) Aysinqn qayl araj chka
Vladik
Tarony ktnki asa Bulkin mi ban ani:) Lsel em Sevani dzuky lcnuma heto el setkov havaquma, erevi dra hamar caxik chen vstahum vor tnki:)))) Taronin naxarar dreq el inch eq @nkel teknacu man galis!!!! Kam el Beglaryann el vat chi, hima um el dneq meka aveli lavna linelu. Verjic mi qayl araj klini eli:)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter