HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյան. «Ես հայտարարում եմ, որ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին խոսք չի եղել»

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ հունիսի 11-ին, քարոզարշավի ընթացքում հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչներին, որի ընթացքում անդրադարձել է անկլավների մասին հարցին։

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց իշխանության ընթացքում անկլավների մասին խոսակցություն չի եղել։ «Ես հայտարարում եմ, որ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին խոսք չի եղել, բայց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ եմ աշխատել այնպիսի պաշտոններում, որը թույլ է տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ ՝ էդպիսի հարց Հայաստանի որեւէ իշխանություն չի քննարկել», - նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին իշխանությունների մասին, սակայն փաստաթղթեր, փաստեր ցույց չի տալիս։ «Ինքը քամի անող է, օդ տատանող է։ Թող հանի փաստաթուղթը ՝ ցույց տա, մի անգամ մի բան պիտի ցույց տա, թող հիմա ցույց տա՝ ե՞րբ, ո՞ր ժամանակ են բանակցություններ եղել անկլավների մասին։ Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա, բացարձակապես, էդ մարդը տանուլ տված մարդ է, էդ մարդու խղճին առնվազն 5000 զոհ կա, թող փորձի դրանց պատասխանը տա, նոր բանակցություններ վարի»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter