HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Առաջնային խնդիրն անվտանգության համակարգի վերականգնումն է. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ այն հարցին, որ Հանրային Հեռուստաընկերությունը մերժել է ցուցադրել դաշինքի ներկայացրած տեսանյութերը, ինչի կապակցությամբ երեկ՝ հունիսի  12-ին դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հրավիրել էր հրատապ ասուլիս։

Նրա խոսքով՝ դաշինքն այս ընտրական գործընթացի հավանական հաղթողներից է, եւ իշխանությունը, դա գիտակցելով, ռեպրեսիվ ապարատն ուղղել է իրենց դեմ։ Երեկվա ասուլիսից հետո Հանրային Հեռուստաընկերությունը բաց հայտարարությամբ դիմել է ԿԸՀ-ին, ՄԻՊ-ին եւ ՀՌԱՀ-ին: Մամիջանյանի խոսքով՝ եղել է քաղաքական գրաքննություն, որը գործում է ընդդիմադիր ուժերի նկատմամբ, Հանրայինը կարող էր այդ տեսանյութերը եթեր հեռարձակել, իսկ այն ուժերը, որոնք տեսանյութերը կընդունեին որպես զրպարտություն, կարող էին դատի տալ եւ օրենքով, դատական գործընթացներին կպատասխանեին հարցերին։

Նրա խոսքով՝ առաջնային խնդիրն անվտանգության համակարգի վերականգնումն է։ «Փաստացի, մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ կասեմ նորից կառուցում, եւ կարեւորելով այդ խնդրի լուծումը՝ մեր քաղաքացիներն իրենց քվեն պատրաստ են տալ դաշինքին, որի վարչապետի թեկնածուն եւ երկու ուժերից մեկի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, ասոցացվում են անվտանգության եւ անվտանգության համակարգերի, անվտանգ երկրի կայացման եւ պահպանման հետ»,- նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝  հրապարակված տեսանյութեր կան, որտեղ Սերժ Սարգսյանը հաստատել է՝ տեղի է ունեցել խոսակցություն վերջինիս եւ եւ Օնիկ Գասպարյանի միջեւ, որի ժամանակ Օնիկ Գասպարյանը պատմել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանից հանձնել 288քառ. կմ տարածք Սյունիքում։ 

Այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի իմիջին չի վնասում այն, որ գերիների վերադարձի հարցը լուծվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ, դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն է ունեցել տարածաշրջանում ընթացող գործընթացներին, իսկ գերիների հարցի լուծման վերաբերյալ առաջարկում են օգտագործել բոլոր հարթակները։ «Ամբողջ դիվանագիտական կորպուսը պետք է լծված լինի՝ նամակներով եւ միջազգային ճնշումն ավելացնելով»,- հավելեց նա։ Մամիջանյանի համոզմամբ՝ սեփական երկրի հիմնական բանակցողը չի կարողանում բանակցային սեղանին հասցնել գերիների հարցը։ «Նույն համաձայնագրով բոլոր հակահայկական կետերը ափալ-թափալ կատարվում են՝ տարածքների հանձնում, մեզ մոտ պահվող անձանց հանձնում... Ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը կես տարի հետո նոր ֆայմում է, որ կարելի է կասեցնել աշխատանքները, այն էլ՝ ոչ գերիների հարցով, այլ մեր երկրի ինքնիշխան տարածքներում գտնվող թշնամական զորքերի պատճառով, այն էլ, երբ հիմնական բանակցողը հայանպաստ չի, հակահայկական է աշխատում, զարմանալի կլինի ակնկալել ռուսական կողմից լինել ավելի պռոհայկական, քան հայկական կողմի հիմնական բանակցողը»,- ասաց պատգամավորության թեկնածուն։

Հայկ Մամիջանյանը խոսեց նաեւ Կառավարության՝ կորոնավիրուսի դեմ տնտեսական հետեւանքների դեմ պայքարին, որի համարը չզեկուցվող հարցով 750 մլն դրամ է հատկացրել։ «Հարցին կցված փաստաթղթերում որեւէ կերպ կցված չէ, թե ինչի վրա են ծախսվելու այդ գումարները, ի՞նչ ծրագրի շրջանակում, տնտեսության ո՞ր ոլորտներին են ուղղված։ Հաշվի առնելով, որ «Համահայկական ֆոնդ» կոչված կառույցը փակ, ոչ հրապարակային հիմնարկ է, մենք էդպես էլ չենք կարող մինչեւ իշխանափոխությունն իմանալ, թե ուր գնացին այդ գումարները։ Իմանալով Նիկոլ Փաշինյանի  սովորությունը, պետական բյուջեի հաշվին ընտրակաշառքներ բաժանելը, մենք հակված ենք համարելու, որ խոսքն այս կամ այն ֆորմատով ընտրակաշառք բաժանելու մասին է, երբ ամեն օր համավարակի թվերը նվազում են, կառավարությունը չզեկուցվող որոշմամբ 750 մլն դրամ հատկացնում է Կովիդի դեմ պայքարին»,- ասաց նա։

Դա Հայաստանի թիվ մեկ խնդիրը չէ, ուստի «Պատիվ ունեմ» դաշինքում հակված են համարելու, որ այս կամ այն կերպ, ինչպես ժամանակին «Սպայկային» պետական բյուջեից տվեցին որոշակի սուբսիդավորումներ, եւ շատ ու շատ դեպքերում, այս կամ այն իշխանահաճո տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացվել է պետական հովանավորչություն, այնպես էլ հիմա այդ 750 մլն դրամը տնօրինվելու է որպես ընտրակաշառք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter