Սուրեն Զոլյան. «Ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր»
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի' Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու այսօրվա հրամանին ԵՊԼՀ ռեկտորը պատասխան գրություն է ուղարկել: Ս. Զոլյանը նշում է, որ շարունակում է պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր' հորդորելով ԿԳ նախարարին ուշադիր կարդալ ՀՀ օրենսդրությունը:
ԵՊԼՀ ռեկտորատը տեղեկացնում է, Ս. Զոլյանը ս.թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնականհաստատություններում» խորագրով գիտաժողովին և հանդես կգա «Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները» զեկույցով:
Հակադարձելով սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, որ ԵՊԼՀ-ում վաղը դասադուլ է իրականացվելու, ռեկտորատը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուսումնական պրոցեսը ընթանալու է անխափան և բնականոն կերպով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել