HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյանն իր եւ Օնիկ Գասպարյանի խոսակցության վերաբերյալ

Երեկ՝ հունիսի 12-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է պատերազմից հետո իր եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հեռախոսազրույցին։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ տեւական ժամանակ ճանաչել է Օնիկ Գասպարյանին, եւ որտեղ վերջինս ծառայել է, իր պարտականությունները նորմալ կատարել է։ «Չե՞ք կարծում, որ ծիծաղելի է, իր համերկրացին, որ էդքան պաշտոններ ու կոչումներ է ստացել, զանգահարում է ինձ եւ իր անհամաձայնություններն է հայտնում»,- նշեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ արդյունքը եղել է այն, որ Հայաստանը գնացել է կանխամտածված պարտության։ «Հիմա էդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր ցուցումները, թե՞ ինքնուրույն է որոշումներ կայացրել, իսկ դա կերեւա, երբ մենք հետաքննություն անցկացնենք, իսկ հետաքննություն մենք անց ենք կացնելու»,- նշեց Սարգսյանը։ Ըստ նրա՝ հեռախոսազրույցի ընթացքում Օնիկ Գասպարյանն իրեն ասել է, որ դժվար իրավիճակում են. «Ես հարցնում եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է, ասում է՝ կարծես թե, մենք ավելին պետք է հանձնենք, քան հանձնել ենք, ես էլ ասել եմ՝ մի արատավորի քո՝ գեներալի պագոնները։ Որեւէ կերպ պետք չի նպաստել այլ որոշումներ կայացնելուն, այլ գործողություններ կայացնելուն, որոնք նշված չեն ստորագրված փաստաթղթում։ Մենք 288 քառ. կմ տարածք Կուբաթլուի հատվածում հանձնել ենք նրանց ինչ-որ բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Գոնե, եթե դա չհանձնեինք, Սյունիքը կարող էր շատ թե քիչ անվտանգ լինել», - նշեց Սերժ Սարգսյանը։

 

Լուսանկարը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter