HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արթուր Վանեցյան. «Միգուցե Ալիևն իր սրտի թեկնածուին ժե՞ստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է»

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչների հետ, որի ընթացքում անդրադարձել է ադրբեջանից վերադարձած գերիներին։

Նրա խոսքով՝ վերջին օրերին ամենաուրախալի լուրն էր, սակայն անհասկանալի է՝ ինչու՞ բոլորը չեն վերադարձել, ինչու՞ են որոշել 15 հոգու վերադարձնել, եւ դեռեւս անհայտ է՝ քանի գերի կա Ադրբեջանում։ «Վերցնում իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակում ավոտբուսից մեր գերիների վերադարձի, հասկանու՞մ է, որ էդ մարդիկ ծանր շրջան են ապրել գերության մեջ գտնվելու ժամանակ, նրանք, նրանց ազգականներն ուզում են մոռանալ այդ ժամանակաշրջանը։ Այդ մարդիկ պետք է գան, ինտեգրվեն մեր հասարակության մեջ, շարունակեն ապրել, բայց էս նկարը լինելու է բոլորի առջեւ, նրանց առջեւ»,- նշեց Վանեցյանը։ Նրա խոսքով՝ գերիների հարցը շահարկվում է եւ օգտագործվում փիառի համար։ «…Իսկ միգուցե՞ Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որպեսզի դրա սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի՞»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ  կան հարցեր, որոնց պատասխանները պիտի ստանան։

Լուսանկարը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter