HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բրյուսովցիներ» միությունը պահանջում է Աշոտյանի հրաժարականը

«Բրյուսովցիներ» միությունը, որի մեջ ներգրավված են Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ, խիստ դատապարտում է այն բեմականացումը, որը ստեղծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ, միայն այն բանի համար, որ նա չի անդամակցել Հանրապետական կուսակցությանը:

Այս հայտարարությունը թելադրված չէ ռեկտորի կողմից: Նա հրապարակավ հայտնել է, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, որոնք այստեղ առաջ են քաշված: «Բրյուսովցիներ» միությունը տեղի ունեցածը որակում է էժանագին խաղ նախընտրական շրջանում:                                                                                                                                                           

Հուսանք` իշխանությունները կարիք չունեն նման արջի ծառայությունների և դրանց հեղինակները կկրեն իրենց պատիժը: Իսկ մեր երկրին այսօր պետք են լավ մասնագետներ, որոնք չպետք է շրջապատված լինեն կուսակցական կապանքներով: Խելամտությունը պահանջում է, որ Աշոտյան-Զոլյան ընտրության մեջ իշխանությունները զոհաբերեն Աշոտյանին, այլ ոչ գիտությունների դոկտոր, Եվրախորհրդի փորձագետ Սուրեն Զոլյանին;

Պահանջում ենք նախագահից և վարչապետից անհապաղ հրաժարականի ուղղարկել նախարարին՝ չսպասելով ընտրություններին:

Տիգրան Հովսեփյան

«Բրյուսովցիներ» միության նախագահ, նախկին շրջանավարտ

Մեկնաբանություններ (4)

Գևորգ
Նայեք լուսանկարում պատկերված այս մարդու դեմքին:Եթե կարող եք, փորձեք նրա դեմքին գտնել ինտելեկտի նշույլ:Մարդկանց մեջ ամենավտանգավորները չկայացածներն են:Ինչպես կարող է չկայացած բժիշկը գիտության և կրթության ոլորտը ղեկավարել,այն էլ նախարարի պաշտոնում;
HP
Es shat em xndrum vorpszi vorevice mek@ Indz Bacatri te inch lav ban e Arel Ays naxarar@ ir pashtonum,baci Vatic,Vati kanak@ Es der hashvum em,u I'm hashvarkner@ der kang Chen Arel.HH-yan miak KG-n naxarar@ vor@ bolidi aragutyann havasar vochnchacnum e krtutyunn u mankavarjhutyun@ HH-um.Harc.?Axr xi piti buhi us xorhrdi xekavar@ darnar naxarar?
Սերգեյ
ամոթ....անմեղսունակ կճանաչվեր, սա , եթե նորմալ երկրում լինեինք
Nairuhi
Shat stor xagh en xaghum nerkajis ishkhanavornery. Aranc amachelu dimum en stor hnarqneri- ajn e mtir mer sharqery, ajlapes kzrkves pashtonic. Havatum em vor bolor ajn mardik, ovqer heghinakutyun unen hasarakutyan mej, nranc nkatmamb halatsanqner en sksvum, partadranqner` mianalu HHK-in. Im yntaniqi vra el nujn chnshumnern en gorstadrvum. Souren Zolyanov petq e hpartanal u ajakcel nran. Ajn qcheric e, vor kul chi gnacel ed khaghin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter