HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Սարգսյան

Արման Բաբաջանյան. «Այս ընտրությունները Հայաստանի անկախության հանրաքվեին հավասարազոր ընտրություններ են»

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրն անցկացրեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը, խոսելով իրենց ծրագրերի մասին, ասաց, որ դաշինքն առաջարկում է այնպիսի ծրագիր, որը Հայաստանին կտա կյանք: «Հայաստանին կտա գիտաարդյունաբերական համալիր, ագրոարդյունաբերական համալիր, բարձր տեխնոլոգիաների պետություն, լավագույն քաղաքակրթական հմայքով պետություն և լավագույն բանակ ունեցող պետություն»:

Դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխության մասին, ասաց, որ իրենք ծրագրում են վարել «դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն», որի շրջանակներում նախատեսում են լավացնել հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:

Պատգամավոր, դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց, որ կայանալիք ընտրությունները բախտորոշ են լինելու Հայաստանի համար, քանի որ երկրում պատերազմը չի ավարտվել, այն տեղափոխվել է թիկունք: «Թիրախավորվել է Հայաստանի պետականությունը, Հայաստանի առաջընթացի և թռիչքի ճանապարհը: Այս ընտրությունները Հայաստանի անկախության հանրաքվեին հավասարազոր ընտրություններ են»,- ասաց Բաբաջանյանը: Խոսելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթների մասին՝ Բաբաջանյանն ասաց, որ նախատեսում են զարգացնել ռազմաարդյունաբերությունը, նորագույն տեխնոլոգիաներով սպառազինել բանակը՝ այդպիսով ապահովելով անվտանգությունը: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող թեկնածուն հայտարարեց, որ իրենք այն եզակի քաղաքական ուժն են, որը հանդես է գալիս ժողովրդավարության պաշտպանության դիրքերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter