HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են մրցույթի արդյունքները. գիտաշխատողները կստանան հավելավճար

ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն իրականացվել է բոլոր տարիքային խմբերի համար: Մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ սահմանվել են 3 տարբեր անցողիկ շեմեր. առաջին շեմը հաղթահարած մինչև 35 տարեկան գիտաշխատողները կստանան ամսական 75 000 ՀՀ դրամ, երկրորդ շեմը նախատեսված է մինչև 45 տարեկանների համար (100 000 ՀՀ դրամ), երրորդ շեմի համար տարիքային սահմանափակում չկա. հավելավճարի չափը կազմում է ամսական 135 000 դրամ:

Հավելավճարները կտրամադրվեն 2021 թ. հունիսից` մեկ տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter