HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համալսարանական հիվանդանոցում մեկնարկել է «Արյան դոնորի շաբաթը»

Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Արյունաբանական կետը հայտարարել է «Արյան դոնորի շաբաթ»: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը:

«Հունիսի 14-ին և հաջորդող շաբաթվա օրերին, միանալով կամավորներին, հանձնելով արյուն՝ կարող եք դառնալ այս մարդասիրական նախաձեռնության մի մասը: Արյունաբանական կետի պատասխանատու, համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար Գայանե Պետրոսյանի խոսքով՝ Արյունաբանական կետում տարեկան գրանցվում է մոտ 1500 արյան դոնորության դեպք:

««Հերացի» արյունաբանական կետի անձնակազմը շնորհավորում է արյան դոնորի միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն»,- նշում է Գայանե Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է:

Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ: Նշենք, որ հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 2017 թվականի հունիսի 14-ին՝ արյան դոնորի միջազգային օրը, բացվեց արյունաբանական կետ:

Կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով:

Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է:

Ոչ բոլորը կարող են լինել դոնոր, և գնահատելով Ձեր ժամանակը և այն խնայելու նպատակով մենք ստեղծել ենք օնլայն հարցաթերթիկ: Այն կօգնի հասկանալ արդյոք Դուք համապատասխանում եք դոնորության համար անհրաժեշտ չափանիշներին: Լրացնելուց հետո Դուք կստանաք տեղեկատվություն հետագա գործողությունների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter