HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը քննում է Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քննում է Կառավարության շենքը զավթելու գործով մեղադրյալ, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր անդամ Վահագն Չախալյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Նիստը դռնփակ է, Չախալյանը մասնակցում է դրան, իսկ «Զարթոնք» կուսակցության անդամները դատարանի դիմաց են: Չախալյանի շահերը ներկայացնելու համար դատարանում են նաև «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորող, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, կուսակցության հիմնադիր անդամներից Վրեժ Խաչիկյանը: Չախալյանի շահերը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից ներկայացնում է նաև փաստաբան Միքայել Շխիմյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք, մերժվել են։ Այս որոշումները դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննելով Չախալյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքը, որոշել է  մասնակի բավարարել այն: Չախալյանին չկալանավորելու վերաբերյալ որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվեց  առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Զարթոնք» կուսակցությունը համոզմունք ունի, որ Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդումը կրում է բացառապես քաղաքական բնույթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter