HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացման ծրագիրը մեկնարկել էր 2020թ.-ին: Այս տարի 10 հասցեում փոխարինվել է շուրջ 400 լուսատու:

«Տեղադրվում են ԼԵԴ լուսատուներ: Աշխատանքների ընթացքում բոլոր մալուխներն անցկացվում են հատուկ խողովակների միջով՝ ապահովելու անվտանգությունը»,-նշում են «Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները:

«Նպատակը. ամենառաջինը անվտանգությունն է, երկրորդը` էլեկտրաէներգիայի խնայողությունը: Ստացել ենք շատ ավելի բարձրակարգ լուսավորություն՝ շատ քիչ էլեկտրաէներգիայի ծախսով: Օրինակ, մինչև արդիականացումը Հերացուց Սարալանջ տանող թունելի էլեկտրաէներգիայի ծախսը մոտ 25 հազար կՎտ.ժ էր: Գումարային առումով՝ ամիսը մոտ 1 մլն դրամ: Արդիականացումից հետո այդ ծախսը նվազել է հասնելով մոտ 5500 կՎտ.ժ-ի: Ընդհանուր առմամբ, խնայողությունը կազմում է 60-70, ընդհուպ մինչև 80 տոկոս»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:

Տարիներ շարունակ մի շարք թունելներում լուսավորությունը միացվում էր մասամբ: Այժմ արդեն դրանք 24 ժամ լիարժեքորեն լուսավորված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter