HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9 կուսակցություն շարունակում է բոյկոտել առաջին համարների նախընտրական հանրային բանավեճը

«Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճի վերաբերյալ, որը բոյկոտում են ինը կուսակցություններ։ 

Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը զանգահարել է բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և, ըստ այդմ, Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան

2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան

3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան

4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան

5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան

6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան

7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան

8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան

9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան

Զարթոնք կուսակցությունը, ի դեմս Արա Զոհրաբյանի չի միացել հայտարարությանը, սակայն, վերահաստատում է միևնույն հիմքերով բանավեճը բոյկոտելու իր դիրքորոշումը։ 

Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter