HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Բեգլարյանը խաղի մեջ է

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների օգտին փորձում է քվեներ ապահովել՝ իր ընտրազանգվածին նրանց ուղղությամբ կողմնորոշելով: Թերթի տեղեկություններով՝ օրեր առաջ՝ մայրության օրվա՝ ապրիլի 7-ի առիթով, Բեգլարյանը «Ջոս» ռեստորան է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական, բուժական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներին եւ խնջույք կազմակերպել: 

Ներկա են գտնվել նաեւ Կենտրոնի պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Սադոյանը եւ Գարեգին Նուշիկյանը: Ներկաներն ավելի շատ տպավորվել են ոչ թե թեկնածուների, այլ Բեգլարյանի՝ քաղաքապետին վայել պահվածքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter