HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». եթե ընդդիմությունը...

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ թերթի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ազատ եւ արդար ընտրությունների դեպքում իշխանությունն ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու որեւէ շանս չունի. «Այո, ես վստահ եմ դրանում: Նախ՝ չի կարող լինել մի ուժ, որը բացարձակ մեծամասնություն ունենա, կձեւավորվի իրականությանը մոտիկ խճանկար, որը թույլ կտա խորհրդարանը դարձնել լուրջ հակակշիռ գործադիր իշխանությանը եւ երկրում շեշտակի բան կփոխվի»:

Ըստ Ռուստամյանի՝ եթե նոր ԱԺ-ում ընդդիմությունն ունենա մանդատների 1/5-րդը, դա լուրջ խնդիր լուծելու դաշտ կբացի ընդդիմության համար, եթե ունենա 1/3-րդը, խնդիրները լուծելու շանսերն ավելի կմեծանան, իսկ եթե ունենա 50 տոկոս ներկայություն, անգամ՝ մի քիչ պակաս, դա բոլորովին այլ դաշտ կբացի, որից կշահեն բոլորը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter