HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». օրական մի գյուղ է վերանում

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացածների թիվը 27,5 հազարով ավելին է, քան Հայաստան ժամանածներինը: 

«ՉԻ»- Ամեն անգամ, երբ ընդդիմությունը հայտարարում է, թե այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը ջնջվելու է աշխարհի քարտեզի վրայից, իշխանություններն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ իբր ի՞նչ կարիք կա խտացնել գույները, ամեն ինչ կարգին է: Հիմա եկեք այդ 27,5 հազարը բաժանենք 90 օրվա վրա: Ստացվում է, որ Հայաստանից օրական արտագաղթում է 305 մարդ, այսինքն՝ օրական մի գյուղ: Պարզ ասած՝ ամեն բացվող օրվա հետ Հայաստանի քարտեզից մի ամբողջ գյուղ է ջնջվում: Սա մենք չենք ասում, սա պաշտոնական վիճակագրությունն է ասում (այդ վիճակագրության համաձայն, ի դեպ, Սյունիքում եւ Ղարաբաղում գյուղերի բնակչության միջին թիվը 250-270 է): Նշենք նաեւ, որ Հայաստանում կա մոտ 900 գյուղ: Հիմա ինքներդ հաշվեք՝ Սերժ Սարգսյանը քանի՞ տարի պիտի մնա իշխանության, որ Հայաստանը վերջնականապես դատարկվի: Թե՞ ճիշտն ամիսներով հաշվելն է (Սարգսյանի իշպանությունը նկատի ունենք):  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter