HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու Ալիևը Շուշիում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Շուշի։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Էրդողանին Ֆիզուլիի շրջանում (Վարանդա, խմբ․) դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ի երեկոյան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, ժամանել է Բաքու։ Շուշիում կկայանա պաշտոնական դիմավորման արարողությունը։ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը, նույն կուսակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Օսման Աշքընը։

Թուրքական Yeni Şafak-ը գրում է, որ Շուշիում կայանալիք հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները կստորագրեն համաձայնագրեր՝ Լեռնային Ղարաբաղի վերակառուցման, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտներում նախագծերի վերաբերյալ։

«Բացի այդ, երկու երկրների առաջնորդների հանդիպմանը նախատեսվում է քննարկել ճանապարհային և երկաթուղային գծերի կառուցման նախագծեր, որոնք Նախիջևանի միջոցով Ադրբեջանը կապելու են Թուրքիային»,- հայտնում է թուրքական պարբերականը: Հանդիպումից հետո նախատեսված է նաև մամուլի ասուլիս։

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «գրվում է Կովկասի պատմության նոր էջը»։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք գնում ենք Շուշա՝ Ադրբեջանի պատմական և մշակութային կենտրոն։ Այս այցն ավելի կամրապնդի և կխորացնի թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Գրվում է Կովկասի պատմության նոր էջը»,- գրել է Քալընը։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (2)

EU - watcher
it needed 2 big, rich countries to overcome little Artsakh... one alone would'nt have won ... a certain sign of weekness and a mentality of covered thieves , like all muslems SUSHI is Armenian for ever ,
George kevork
Where is Pashinyan? He should be in Shushing celebrating along with Aliev .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter