HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյանն առաջարկ կանի Կարեն Կարապետյանին

Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը առաջարկ կանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս մասին երկրորդ նախագահն ասել է ռուսական РИА Новости պետական գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Կարեն Կարապետյանի վերադարձը հնարավո՞ր է, եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակում։

«Մենք նրա հետ պարբերաբար շփվում ենք։ Ցավում եմ, որ նա գնաց։ Ես կարծում եմ, որ այն ինչ կատարվել է, սխալ է եղել։ Համենայնդեպս իմ կողմից առաջարկ կլինի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին, թե այսինքն դուք դա քննարկու՞մ ենք, «Հայաստան» դաշինքի ղեկավարը պատասխանել է․ «Եկեք դա թողնենք փակագծերից այն կողմ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, թե Հայաստանն այս ճգնաժամային իրավիճակից կարող է դուրս բերել Ռոբերտ Քոչարյանը։ Արդեն այսօր՝ հունիսի 15-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի, դաշինքի անդամներ Արմեն Գևորգյանի, Վիկտոր Սողոմոնյանի և Ալեքսանդր Խաչատուրյանի հետ։

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին, երբ Հայաստանում իշխանության ղեկին Հայաստանի հանրապետական կուսակցությունն էր։

Լրացում, 15։00․ Մասիսում նախընտրական հանդիպման ժամանակ Քոչարյանն անդրադարձավ նաև իրեն հաջորդած իշխանության հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ կապերը սառեցրել էր իշխանությունների հետ, և մի շարք դժգոհություններ է ունեցել։ Երկրորդ նախագահն ասաց, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, իր մոտ լավատեսությունն աճեց, որ երկիրը դեպի լավն է գնալու և ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, սակայն հետո ամեն ինչ խառնվեց։

Լուսանկարը՝ այսօրվա հանդիպումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter