HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակին՝ մասնավորապես երկուստեք նշելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter