HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային կազմակերպությունն ահազանգում է Հանքավանում պահվող արջի մասին

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (International Animal Rescue) շարունակում է ահազանգել Հայաստանում բանտարկված արջերի մասին։ Այս անգամ կազմակերպությունը հայտնել է Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում պահվող արջի մասին, որին տվել են Բո անունը։ Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

«IAR պաշտոնական էջը հայտնել է․ «Ծանոթացե՛ք, Բո անունով արջն է։ Ներկայումս նա բանտարկված է փոքր, կեղտոտ վանդակում մեկ նպատակով․ զբոսաշրջիկներ ներգրավել դեպի Հանքավանում գտնվող հանգստյան գոտիներից մեկը։ 

Բոն չունի ոչինչ, ինչը կուրախացնի նրան և անգամ շարժվելու տեղ չունի։ Միակ բանը, որը արջը կարող է անել՝ մի քանի քայլ աջ կամ ձախ։ Երկաթյա վանդակից Բոն հույսով լեցուն նայում է աշխարհին՝ երազելով ապրել բնական և վայրի կյանքով։ Նա բանտարված է արդեն 5 տարի, դա շուրջ 2000 օր է՝ լի ձանձրույթով և հուսահատությամբ։ 

Բոն ծնվել է անտառում և, հավանաբար, անհոգ կյանք է ապրել մայր արջի հետ, մինչ մեկ օր հայտնվել է վանդակում»։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջերի։ Գործընկերները պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը։

IAR-ը առաջարկում է նաև միանալ առցանց ստորագրահավաքին»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter