HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք: Այս մասին ասում է ՀՔԾ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«14.06.2021թ.-ին Վ. Վ.-ն ու Շ. Դ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար: Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Վ.-ի ու Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

Հիշյալ քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է: 

Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 5 անձի, որոնցից 3-ը կալանավորվել են: Կասկածյալի կարգավիճակ ունի 9 անձ:

Հատուկ քննչական ծառայությունը Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter