HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. 6 քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ: Դրանցից՝ 

  • 43-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 
  • 44-ը ֆիզիկական անձի կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված, 
  • 29-ը սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում են, 
  • 24-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:  

«Հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (Քրեական օրենսգրքի 149 հոդված), 24-ը՝  նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (Քրեական օրենսգրքի  149.1-րդ հոդված), իսկ 19-ը այլ բնւյթի են (Քրեական օրենսգրքի 185, 177, 137 և այլ հոդվածներ): 

Վերոնշյալ 138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործըթնացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: 

Մասնավորապես՝ քրեական գործերից՝ 

  • մեկը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով, 
  • մեկը՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 
  • մեկը՝ Քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով,
  • մեկը՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
  • մեկը՝ Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով,
  • մեկը՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնացկող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ: Նշվածնեից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակած 96 հաղորդում ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշվածներից 26-ով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 70-ը գտնվում է ստուգողական գործողությունների ընթացքում:

Գլխավոր դատախազություն ստացվել են ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող ևս 16 դիմումներ, որոնք, սակայն, Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ քաղաքացուն պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter