HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Արարատի մարզ

Սերժ Սարգսյանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Արարատի մարզ։

ՀՀ 3-րդ նախագահը բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ 30 տարի եղել է այն իրադարձությունների կենտրոնում, որոնք վերաբերել են հայ ժողովրդի ճակատագրին՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ, հետևաբար տիրապետում է բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի, սակայն դրանց վերաբերյալ երբեք չի խոսել։ Սարգսյանի խոսքով՝ երեկ ծանոթացել է մի փաստաթղթի, որը նրան ուրախանալու առիթ է տվել։ «Ես հնարավորություն եմ ունեցել երեկ ծանոթանալու մի գաղնի զեկույցի, որում ամփոփված են պատկան մարմիներրի կողմից վիճակագրական տվյալներ և այդ տվյալները համապարփակ, հանրապետության մասշտաբներով էին և վերաբերում էին ընտրությունների արդյունքներին, այդ փաստաթղթի համաձայն՝ ․․․․(Նիկոլ Փաշինյան) այլևս չունի ձայների մեծամասնություն»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ տեղեկությունը բոլորին պիտի ոգևորի, ոչ միայն նրա համար, որ այսօրվա իշխանությանը պիտի ուղարկեն տուն, այլև նրա համար, որ ժողովրդի աչքերը բացվել են,  Նիկոլ Փաշինյանն այլևս չի գալու իշխանության։ Սարգսյանը հավելեց, որ ունեն 2 կարևոր խնդիր՝ հունիսի 20-ին քվեներով ամրապնդել հաղթանակ, իսկ 2-րդը՝ ընտրություններից հետո պաշտպանել հաղթանակը։

Լուսանկարը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter