HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հունիսի 15-ին  ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին  այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաեւ արդյունավետ համարել ՊԱՀՀ-ի գործունեությունը։

Համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի այցը ՊԱՀՀ և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter