HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջ-փրկարարները պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ

Արդեն ութ օր հրշեջ-փրկարարներն այս անգամ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ: 312 հա ընդհանուր մակերեսով աղբավայրում կուտակված աղբը կազմում է 10 հա, որից 3 հա այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար:

Արտակարագ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջումն աղբավայրում մեծ դժվարությամբ է կատարվում: Հրշեջ-փրկարարները վտանգում են իրենց կյանքը. մի քանի մետր բարձրության հասնող աղբակույտերում սողանքի հավանականություն կա:

Հրդեհաշիջմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր, բեռնատար մեքենաներ և ջրատարներ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհի օջախները: Այսօրվա դրությամբ կրակի տարածման վտանգ չկա:

Հրշեջ-փրկարարական ջոկատներն աղբավայրի տարածքում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter