HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Վանանդ գյուղում. 29-ամյա երիտասարդ է մահացել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին հայտնել են, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Վանանդ։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ էր եղել։

Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։ Հրացանը ևս հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter