HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն 46 և 22 երթուղիները

Հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով` ժամը 7:30-ից մինչև 23:00-ն, հետևյալ ուղեգծերով.

հ.22 երթուղի՝

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆՀԱԹ

Սպանդարյան կայարան (սկ.) -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.),

հ.46 երթուղի՝

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (սկ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիևյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ. Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):
Հետադարձը. նույնը` մինչև Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, ապա վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված՝ երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter