HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ուսուցիչների ատեստավորման նպատակով 182 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը 182 մլն դրամ կուղղի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման նպատակով։ Նախատեսված գումարը կնվազեցվի 2021 թվականի պետբյուջեի «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» և «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում» միջոցառումներից։ Որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 17-ի նիստում։

Ըստ որոշման հիմնավորման՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հետևանքով նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում: Ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, իսկ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:

«Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց  երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալի մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- նշեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։ 

Տիգրան Ավինյանը խնդրեց վերջինիս ներկայացնել, թե ինչպես է ատեստավորման դեպքում փոփոխվում ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը։

Վահրամ Դումանյանը հայտնեց, որ նախագիծը վերաբերում է օրենքի պահանջով ատեստավորմանը, իսկ աշխատավարձի դրույքաչափը 30-50 տոկոսով վերանայվում է կամավոր ատեստավորման դեպքում, որի ժամանակ ատեստավորման չափանիշներն ավելի բարձր են լինելու։

Մեկնաբանություններ (1)

Արշալույս
Թոշակառու ուսուցիչները կարող են պարտադիր վերապատրաստման մասնակցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter