HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուրանոցի տերերը արջին պահում են սեփական կեղտի մեջ․ ահազանգում է միջազգային կազմակերպությունը

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը /International Animal Rescue/ հրապարակել է տեսանյութ, որում ակնհայտ տեսանելի են Հանքավանի հանսգտյան գոտիներից մեկում բանտարկված արջի պահման պայմանները։

IAR-ը տեսանյութին կից գրել է․ «Այժմ Բոն գտնվում է նեղ և կեղտոտ վանդակում, որտեղ միակ բանը, որ նա կարող է անել, քայլելն է այս ու այն կողմ՝ ճաղերի արանքից նայելով դեպի այն գեղեցիկ սարերը, որոնց ժամանակին տուն է անվանել: Հանգստյան գոտու տնօրենը հրաժարվում է Բոյին տեղափոխել փրկարար կենտրոն՝ ստիպելով արջին դիմանալ անվերջ մտավոր և ֆիզիկական տառապանքների»: 

Միջազգային IAR-ը գրել է նաև, որ Հայաստանում հաճախ արջերին բռնում են վայրի բնությունից և բանտարկում են վատ պայմաններում կոմերցիոն նպատակներով՝ առանց հոգ տանելու կենդանու բարեկեցության մասին։ Սա հատկապես վերաբերվում է Բոյին, քանի որ նրա «տերերը» հրաժարվում արջին ազատել այս պայմաններից՝ նախընտրելով նրան պահել սեփական կեղտի մեջ, քան տեղափոխել այլ մասնագիտացված կենտրոն։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործընկեր IAR ջանքերով նմանատիպ իրավիճակից փրկվել են շուրջ 30 արջերի։ Գործընկերները պատրաստակամ են օգնելու նաև այս արջին, սակայն հանգստյան գոտու տնօրինությունը մերժում է այդ գաղափարը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter