HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առանձին մասնագիտացում ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ կստեղծվեն

Կառավարության հունիսի 17-ի նիստում հավանության արժանացավ օրենքների փաթեթը, որով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով նախատեսվում է ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ։ Ներդրվելու են նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Ընդունված օրենքների փաթեթով կկարգավորվեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը։

Ըստ գործադիրի հիմնավորման՝ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատա­րանում վարչական գործերի քննու­թյան իրականացումը մաս­­նագիտացված վարչական պալա­տի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին` առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:

Օրենքների ընդունմամբ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter