HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը  հայտնում է, որ Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտել է իր առաջին չվերթը:

Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթումի են ժամանել ավելի քան 60 ուղևորներ: Հայաստանից եկող առաջին գնացքը երաժշտությամբ էին դիմավորում Վրացական երկաթուղու կայարաններում, իսկ Բաթումում ուղևորներին ողջունեցին հայ համայնքի ղեկավարն ու հյուպատոսության ներկայացուցիչները:

Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են միջպետական ​​երթևեկության ժամանակ: Վրաստան մուտք գործող բոլոր քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի (COVID-19) PCR բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:

Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար:

Բոլոր ուղևորներին խնդրում ենք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվությանը՝ սահմանը հատելիս հնարավոր դժվարություններից խուսափելու համար: Նշենք, որ առաջին ուղերթի երեք ուղևորներին վրացական իշխանությունները իջեցրել էին գնացքից, նրանցից երկուսին՝ PCR թեստերի բացակայության պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter