HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀայՓոստի վերաբրենդավորված առաջին բաժանմունքները՝ Երևանում

ՀայՓոստ ընկերությունը վերաբրենդավորման գործընթացի նոր փուլով իրականացնում է մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման և վերաբրենդավորման գործընթացը Երևան քաղաքում:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 17-ին Երևանում բացվեց երկու փոստային բաժանմունք. փոստային դասիչ՝ 0028, հասցե՝ Կիևյան 4, և 0019, հասցե՝ Բաղրամյան 23: ՀայՓոստի բաժանմունքներն ունեն մի շարք նորարարություններ.

  • հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,
  • օնլայն հերթագրման Earlyone համակարգ,
  • բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք,
  • Wi-Fi հասանելիություն,
  • հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը:

Ինչպես նշեց ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է և հոլդինգ՝ իր լոգիստիկ և ֆինանսական ծառայություններով, նորարար և տեխնոլոգիական լուծումներով: ՀայՓոստի վերաբրենդավորման առաջին փուլով մեկնարկում ենք Երևան քաղաքում փոստային բաժանմունքների վերապրոֆիլավորման և վերաբրենդավորման գործընթացը: Մեր նորաբաց բաժանմունքները տեխնիկապես հագեցված և ժամանակակից ստանդարտներին համապատասխան են: Մինչև տարեվերջ մեր քաղաքացիները կտեսնեն նոր, ժամանակակից փոստային բաժանմունքներ Երևան քաղաքում, այնուհետև՝ ՀՀ մարզերում»:

Փոստային բաժանմունքերի ցանցի տնօրեն Կարեն Մկրտումյանը նշեց.- «ՀայՓոստը վերափոխման  ճանապարհին է,  և զարգացման ռազմավարությունով նպատակ ունենք սկիզբ դնել նոր ծառայությունների, սպասարկման նոր ստանդարտների և առաջադեմ լուծումների մատուցմանը: ՀայՓոստն ունի ՀՀ-ում ամենամեծ ցանցը, որը հաճախորդի համար կդառնա առավել հարմարավետ, նորարար և տեխնիկապես հագեցված»:

ՀայՓոստի տեսլականն է. որպես Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր դառնալ Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում հուսալի և ժամանակակից փոստային, լոգիստիկ, ֆինանսական և պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter