HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է

Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել  կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19)-ի դեմ  կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

«Սպուտնիկ V»  պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժինը, որով կարող են պատվաստվել 7500 քաղաքացի Արցախ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի աջակցությամբ:

Պատվաստումների  իրականացման   արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով   ծանր  հիվանդության   նվազում  և  մահացության  դեպքերի  բացառում:

Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Նախկինում կորոնավիրուսային վարակ տարած անձինք ևս կարող են պատվաստվել:

Պատվաստումները իրականացվում են երկու դեղաչափով 21 օր ընդմիջումով: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter