ՀՀԿ-ական գյուղապետը «իր կարճ խելքով փորձել է միավորներ հավաքել ՀՀԿ-ում»
Որոշ քաղաքական մանկլավիկներ մշտապես ջանում են հաճոյանալ իրենց ղեկավար ուժերին` ցույց տալով իրենց հավատարմությունը նրանց նկատմամբ, սակայն հաճախ ստացվում է այնպես, որ նրանք իրականում մատուցում են արջի ծառայություն: Արդյունքում` «ունքը ուղղելու տեղը աչքն են հանում»:
Այս անգամ իր կաշվից դուրս է եկել Սպիտակի Լեռնանցք համայնքի ղեկավար Լևիկ Աբգարյանը: Նա խոչընդոտում է այլ կուսակցություններին, մասնավորապես «Միավորված հայեր»-ին շտաբներ բացել «իր տարածքում», քանի որ այնտեղ իրենք են տեր ու տիրական:
Նա իր կարճ խելքով փորձել է միավորներ հավաքել ՀՀԿ-ում, հավանաբար ընտրություններից հետո իր տեղը ամրապնդելու համար: Ու իր անարդար խաղերում օգտագործելով նաև հասարակ գյուղացիներին` նրանց աչքը վախեցնելով տեղեկանքներ չտրամադրելու ահաբեկումներով, նա փորձում է ձայներ հավաքել, ասելով, թե ովքեր են «Միավորված հայերը», որ իրենց ընտրեք: Եթե իրականում ՄՀԿ-ն իրենից ընտրաձայներ գրավելու սպառնալիք չներկայացներ Լևիկի համար, հավանաբար վերջինս չէր ընկնի ցայնտոտի մեջ և չէր մատուցի արջի ծառայություն` կրակի մեջ գցելով իրեն էլ, իրեն ներկայացնող ուժին էլ...
«Միավորված հայեր» կուսակցություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել