
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր այցելել են Շիրակի մարզ
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր այցելել են Շիրակի մարզ, հանդիպման ընթացքում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է այն հարցին, որ ընտրություններից հետո ցանկություն ունեն ստեղծելու քննիչ հանձնաժողով՝ հասկանալու, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել այս վիճակին, ինչպես է պատերազմ սկսվել, ինչպես է եղել, որ պատերազմում ջախջախվել ենք, և եթե կուզենան, հանձնաժողովի նախագահը ինքը կլինի։ «Մենք որևէ մեկի նկատմամբ թշնամանքով լեցուն չենք, թշնամանք չունենք ոչ մեկի նկատմամբ, բայց էն 5000-ից ավելի զոհերի հիշատակը, մեր կորսված տարածքները․ 200-ից ավելի քաղաքներ, գյուղեր ենք զիջել, հասկանում եք, 8000 քառ․ կմ, հազարավոր պատմական հուշարձաններ, այսինքն մեր պատմության մի մասը մենք տվել ենք թուրքին, տվել ենք ադրբեջանցուն, բա ինչ-որ մեկը դրա համար պիտի պատասխան տա չէ՞, լավ գոնե պիտի իմանանք՝ ինչու՞, ինչու՞ էդպես եղավ»,- նշեց Սարգսյանը։
Արթուր Վանեցյանն էլ իր խոսքում նշեց, որ այս խորհրդարանը Հայաստանի պատմության վատագույն խորհրդարանն է։ «Ուսապարկերի ժամանակաշրջանը մնացել է պատմությունում, նրանք այլևս չկան, բայց նրանց մասին պետք է խոսենք, բարձրաձայնենք, որ մեր քաղաքացիները կարողանան դասեր քաղել այս ամենից, ինչ եղավ մեզ հետ և մեր երկրի հետ»,- նշեց Վանեցյանը, ապա բնակչությանը կոչ արեց ընտրել թիմի և ոչ թե անհատի, որ ընտրություններից հետո կառուցեն նոր Հայաստան։
Մեկնաբանել