HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» դաշինքը քննչական մարմնից պահանջում է վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ պահանջելով քննչական մարմնից և դատախազությունից՝ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Քիչ առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց և հաստատեց զավեշտի հասնող տեղեկությունը, թե իբր Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը խոչընդոտել է հեռացող իշխանության հավաքին մասնակցել ցանկացողին: Նախ, կապ ենք հաստատել Գորիսի մեր գործընկերների հետ և պարզել ենք, որ համատարած իրավապահների ճնշումներ, ինչ-որ ցուցմունքներ կորզելու օպերացիաներ են իրականացվում:

Հերթական անգամ իրավապահները որպես գործիք են օգտագործվում «Հայաստան» դաշինքի դեմ, ինչը կրկին արդյունք չի տալիս:

Իրավական աբսուրդը նրանում է, որ հենց երեկ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվեցին բազմաթիվ դեպքեր, նույնիսկ փաստեր հունիսի 17-ի հանրահավաքին մարդկանց հարկադրանքի միջոցով մասնակից դարձնելու, աշխատանքից ազատելու, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, ընդհուպ մինչև հոգեբուժական հաստատություններից:

Քննչական կոմիտեն որևէ հայտարարությամբ այդ դեպքերով հանդես չի եկել:

Նման վարքագծի արդյունքում պնդում ենք, որ այս ամենը քաղաքական հետապնդում է՝  պայմանավորված ընդդիմադիր հայացքներով, և պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի  ձերբակալումը:

Պահանջում ենք ընդհանրապես դադարեցնել նման ապօրինի ճնշումները»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter