HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ աղբյուր: 

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկկողմանի համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում, որի արդյունքում իրականացվել են մի շարք տեխնիկական աջակցության ծրագրեր` ուղղված հարկային վարչարարության ռազմավարական ընտրությանը, հարկային կարգապահության բարելավմանը, հարկային կարգապահական ռիսկի կառավարման ռազմավարության զարգացմանն ու իրականացմանը և մի շարք այլ կարգավորումներին: Արդյունքում՝ ներդաշնակեցվել և կանխատեսելի է դարձել հարկային և մաքսային ռազմավարությունը, վարչարարությունը ու հարկային դաշտը,- ընդգծել է կոմիտեի ղեկավարը: 

Կողմերը քննարկել են 2021թ. ապրիլին ԱՄՀ-ի գարնանային հանդիպումների շրջանակում նախանշված համագործակցության ուղղությունները: Մասնավորրապես՝ անդրադարձ է կատարվել անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների, շահութահարկի ու եկամտային հարկի ճեղքի գնահատմանը, ինչպես նաև միջազգային հարկմանը և շահույթի տեղաշարժին: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև էլեկտրոնային վարչարարության բարելավման ուղղությամբ, ինչն էլ կնպաստի հարկային և մաքսային ոլորտում երկկողմանի հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter