HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեծամորում նոր անձնագրեր չեն տալիս

Արդեն տեւական ժամանակ է՝ Մեծամորի անձնագրային բաժինը քաղաքացիներին նոր անձնագրեր չի տրամադրում: Երբ վերջիններս դիմում են անձնագրային բաժին, նրանց մերժում են՝ ասելով, թե անձնագրերի հետ կապված ոչ մի գործողություն մինչեւ ընտրությունները չեն անելու:

Մայիսյան գյուղից մի երիտասարդ արդեն մի քանի օր է դռնեդուռ ընկած ուզում է անձնագիր հանել, որ մեկնի Հայաստանից, սակայն նրան անընդհատ մերժում են, ասելով` «սպասեք մինչեւ ընտրությունները»:

Մեծամորի անձնագրային բաժնի պետ Գոռ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում չհերքեց, որ նոր անձնագիր տրամադրելու հետ կապված խնդիրներ կան: Ըստ նրա` դա ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ նոր սարքավորումների, որոնք տեղադրվում են միաժամանակ գործող անձնագրերը եւ օրենքով նախատեսված նույնականացման քարտերի տպագրության համար:

Թե քանի օր այս վիճակը կշարունակվի, անհայտ է: Մինչդեռ բոլորն էլ վստահ են, որ անձնագրային «դեֆիցիտը» ուղիղ կապ ունի ընտրությունների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter