HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այց ՊՆ կենտրոնական հավաքակայան

2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։

ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին, հորդորել անել առավելագույնը` աշխատանքային բոլոր օղակներում արդարության և թափանցիկության սկզբունքը խստագույնս պահպանելու և ամառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter