HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այց ՊՆ կենտրոնական հավաքակայան

2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։

ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին, հորդորել անել առավելագույնը` աշխատանքային բոլոր օղակներում արդարության և թափանցիկության սկզբունքը խստագույնս պահպանելու և ամառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանություններ (1)

Արմեն
Բարեվ ձեզ,իմ որդուն,Մխիթար Արմենի Ուռուսյանին հուլիսի յոթին զորակոչվում էն ՊԲ,դիմեցի Սպիտակի տարածքային զին կոմիսարիատ,ուղղեգրեցին Նուբարաշեն,պատասխանը,առողջ!դժվար ժառանգություն!իր մորական ն տատը պառանոիդ շիզոֆրենյաով հիվանդ է,նույնպես մայրը,որը ցմահ Վարդենիսի ՀՔԲ ում է,հիվանդության տեսակը ժառանգաբար փոխանցվող է,Նուբարաշենի պատասխանը ինձ չի բավարարում որպես որպես բարձրակարգ մասնագիտական հետազոտման արդյունք, Հուսով էմ կկարդաք,և պարզաբանում կտաք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter