HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021թ. ամառային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։

1․ ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնա­գետ­ների լսում­ներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, սաք­սոֆոն, գա­լարափող, շե­փոր, ալտ, տենոր, տրոմբոն, տուբա, բաս կիթառ և փոքր թմբուկ երաժշտական գործիքների տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկաց­վելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա) ս.թ. հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա­մա­լրման ծա­ռայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստո­րաբաժանումների մաս­նա­գետ զորակոչիկների հետ,

բ) ս.թ. հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա­մա­լրման ծա­ռայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստո­րաբաժանումների մաս­նագետ զորակոչիկների հետ,

գ) ս.թ. հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա­մա­լրման ծա­ռայության Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի տա­րած­քային ստորա­բաժա­նումների մասնա­գետ զորակոչիկների հետ,

դ) ս.թ. հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային հա­մա­լրման ծա­ռայության Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի թիվ 1 և 2 տարածքային ստորա­բաժա­նումների մասնա­գետ զորակոչիկների հետ։

2․ ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպա­տակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փոր­ձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) ս.թ. հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության բոլոր տա­րածքային ստորա­բաժա­նումների պարարվեստի մասնագետ նորա­կոչիկների հետ։

Հավելյալ հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter