HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Լևոն Տեր-Պետրոսյան․ «Այժմ եկել է արդեն սթափվելու պահը»

«Մենք դառնագույն պարտություն ենք կրել, առաջին դժբախտությունն է, երկրորդ դժբախտությունը կարող են դառնալ այս ընտրությունները, որովհետև տեսնում ենք ՝ ինչպիսի ուժեր են ներգրավված այս ընտրություններում, ինչ միջոցների են դիմում, պարզապես պատերազմ են հայտարարել միմյանց նկատմամբ։ Ինձ համար սպասելի է նրանց կողմից ցանկացած արկածախնդրություն»,- այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը քարոզարշավի ամփոփման ընթացքում, հետո հավելեց, որ լրջանալու պահն արդեն հնացած է․ «Այժմ եկել է արդեն սթափվելու պահը, որովհետև նախորդ պարտությունից հետո, եթե քաղաքացիական լուրջ բախումներով ընթացող ընտրություններ լինեն, կարելի է ասել՝ հետևյալը՝ վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը»,- նշեց առաջին նախագահը։

Նրա խոսքով՝ կար դուրս գալու հեշտ, քաղաքակիրթ լուծում, դա երկու նախագահներին արված իր առաջարկն էր, թեև Տեր-Պետրոսյաի խոսքով՝ իրենց շարքերում ևս եղել են մարդիկ, որոնք չեն հասկացել իրենց առաջարկը, դաշինք ստեղծել․ «Այս քայլով կարող էին երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին, պայմանները գիտեիք, ոչ ես ոչ իրենցից մեկը չէինք հավակնում պետական որևէ պաշտոնի, ստեղծում էինք տեխնոկրատների մի կառավարություն, լուրջ մի կառավարություն, և հնարավորություն էր ստեղծվում 1-2 տարում ոտքի կանգնեցնել պետությունը»,- նշեց առաջին նախագահը՝ հավելելով, որ դրանից հետո «Նիկոլի ֆենոմեն» չէր լինի։

Տեր-Պետրոսյանի խոսքով՝ իրենց հայտնվելը խորհրդարանում կլիներ զսպող, կկատարեն արբիտրի դեր։ Տեր-Պետրոսյանը կոչ արեց պայքարել մինչև վերջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter