HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյանը տեսուղերձով դիմում է ընտրողներին

Սերժ Սարգսյանը տեսաուղերձով դիմել է ընտրողներին՝ նշել, որ ապրում են բարդ ժամանակաշրջանում, քանի որ գործող իշխանությունները գլխիվայր շուռ են տվել պետության ու ժողովրդի զարգացման համար կարևոր արժեքները, իսկ սուտը ներկայացրել են որպես ճշմարտություն, կոռուպցիան, թալանաը՝ որպես իրենց աշխատանքի արդար փոխհատուցում։

Նրա խոսքով՝ չնայած իրենց զգուշացումներին, ժողովրդի մի մասը հավատացել է նոր իշխանություններին։ Սարգսյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում փոխվել է ժողովրդի տրամադրվածությունը, քանի որ համեմատության մեջ են դրել իրենց թիմին և Նիկոլ Փաշինյանի թիմին։ «Տարբեր մարզերում մեր հայրենակիցների հետ շփման ժամանակ մենք տեսանք, որ շատերը ճիշտ են կողմնորոշվել, պատրաստ են ընտրել անվտանգ, խաղաղ, արժանապատիվ, ազգային և աշխարհի հետ համաքայլ զարգացող Հայաստան, որը «Պատիվ ունեմ» դաշինքը կարող է ապահովել»,- նշեց Սարգսյանը։

ՀՀ 3-րդ նախագահի խոսքով՝ դժվար ճանապարհ է սպասվում երկիրը ծնկած վիճակից նորից վեր բարձրացնելու համար։ Դուք պետք է պատրաստ լինեք դրան, հանուն իրենց կյանքը մեր հայրենքի համար զոհած նախատակների հիշատակների, հանուն նրա, որ մենք հայ մնանք, և հզոր հայրենիք ունենանք, պետք է պատրաստ լինենք, օր ու գիշեր արյուն, քրտինք թափելու այս սրբազան հողի վրա՝ մեր զավակների ու թոռների երջանիկ ապագան ապահովելու համար»,- նշեց Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ պատվով սկսած գործը հաջողության են հասցնելու։ Դիմելով ընտրողներին՝ ասաց, որ ամեն ինչ բնակիչներից է կախված, և նրանք են որոշելու՝ ինչպիսին է լինելու պետության ապագան, և արդյոք պետություն լինելու է, թե ոչ, Արցախը մնալու է հայկական, թե ոչ։ 

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի մասին խոսելով՝ Սարգսյանը նշեց, որ վերականգնելու են գյուղատնտեսության, մշակույթի ու սփյուռքի նախարարությունները, 44-օրյա պատերազմը հետաքննող հանձնաժողով են ստեղծելու, և դրա աշխատանքի արդյունքում խստագույն պատասխանատվության են ենթարկելու երկիրը կապիտուլյացիայի ենթարկածներին, վերականգնելու են ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ ԶՈւ-ի արդիականացման ծրագիր են մշակելու և հաստատելու։ Ծրագրերում է նաև ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հետ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելը։ Խոսեց կրթության համակարգի փոփոխությունների և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter