HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի միջազգային գործընկերներն արժանահավատ ընտրական գործընթաց են ակնկալում

Հայաստանում ընտրություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերող միջազգային հանրության գործընկերները հայտարարություն են տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև։
«Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը:
Այդ նպատակով մենք շարունակում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի խթանմանը՝ թափանցիկ, արհեստավարժ եղանակով։
Խրախուսում ենք բոլոր կողմերին աջակցել հարգալից և խաղաղ միջավայրի ապահովմանը, որը կնպաստի ընտրողների իրավունքների ազատ կամարտահայտմանը՝ երկրի ապագայի համար այս կարևոր փուլում: Մենք մնում ենք հավատարիմ գործընկերներ՝ աջակցելով երկրի խաղաղությանն ու բարեկեցությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությանը միացել են (այբբենական կարգով)՝
Դեսպան Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Դեսպան Ջոն Գալագեր, Երևանում բրիտանական դեսպանատուն
Դեսպան Լին Թրեյսի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
Դեսպան դոկտ․ Միխայել Յոհաննես Բանցհաֆ, Երևանում Գերմանիայի դեսպանություն
Դեսպան Նիկոլաս Սխերմերս, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանություն
Դեսպան Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի դեսպանություն
Պրն. Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ
Դեսպան Ստեֆանո Լազարոթո, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter