HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի, ԱԱԾ և ոստիկանության պետերի հետ։

Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

ԿԸՀ նախագահը Հանրապետության նախագահին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից:

Նա նաև հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ:

Նշելով, որ այս այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter