HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է դիտորդական առաքելության ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում եւ վերահաստատել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը ձեռք է բերվել խորհրդարանական բոլոր 3 ուժերի կողմից՝ Հայաստանում ներքին կայունության վերահաստատման եւ ամրապնդման նպատակով:

Օգտվելով առիթից՝ խորհրդարանի ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստին եւ ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իգոր Կոմարովսկին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հրավերի համար եւ ներկայացրեց դիտորդական առաքելության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները:

ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն եւ զարգացում կբերեն Հայաստանին: Գլխավոր քարտուղարը ողջույններ է փոխանցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter