HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամով. «Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա»

Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, և տարածաշրջանի երկրները պետք է կենտրոնանան ապագայի վրա։ Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է trend.az-ը։ 

Վերջինս նեղսրտում է, որ չնայած հակամարտությունն ավարտվել է, բայց «ոմանք շարունակում են կիրառել այդ տերմինը»։ «Բայց հակամարտությունը կարգավորվել է։ Դա չի նշանակում սակայն, որ բոլոր հարցերը լուծվել են։ Ադրբեջանը Հայաստանին բազմիցս կոչ է արել կնքել խաղաղության համաձայնագիր։ Մենք շարունակում ենք կոչ անել կնքել դա»,- նշել է Բայրամովը։ 

Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք։

«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ լավ, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ Սա այսօր ամենալավ տարբերակն է»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման առաջարկը ակտուալ է, բայց հայկական կողմը չի ընդունում այն։

Լուսանկարը՝ TRT-ի կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter